20:17- Հուլիսի 24-ից վերսկսվել են Փարիզ-Երևան թռիչքները շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ։ [Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթ]
19:50- Կրթության տեսչական մարմինը Վանաձորում իրականացրած ստուգայցերի ընթացքում սահմանած նորմերի պահպանման նկատմամբ խախտումներ է արձանագրել: Այդ հիմքով և ՀՀ պարետի որոշմամբ Վանաձորի թիվ 10 մանկապարտեզի գործունեությունը 5 օրով արգելվել է։
17:55- Կրթության տեսչական մարմինը 5 օրով կասեցրել է Վանաձոր համայնքի թիվ 10 մանկապարտեզի գործունեությունը: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]
17։53- ՀՀ ՇՎՏՄ աշխատակիցները Վանաձոր քաղաքում 24 ժամով կասեցրեկ են մի շարք շինանյութի առևտրի կետերի և բենզալցակայանների գործունեությունը, որտեղ խախտումներ են դիտարկվել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]
17։44- Իջևան և Դիլիջան քաղաքներում ԲԸՏՄ աշխատանքային խմբերը հայտնաբերել են մի շարք խախտումներ․ մասնավորապես՝ Դիլիջան քաղաքի Գոշավանք և Հաղարծին վանականան համալիրների, Պարզ լիճ հանգստյան գոտու տարածքներում արձանագրվել են մարդկային կուտակումների և սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր, իսկ Իջևան քաղաքի հանրային զբոսայգում և դենդրոպարկում՝ դիմակը ճիշտ չկրելու դեպքեր։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]
16։33- COVID-19 ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Քարտեզն ավելի ինտերակտիվ է և հագեցած լրացուցիչ տեղեկություններով: Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ ±0-100մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով: Սեղմելով դեպքի վրա՝ կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը: [ԱՆ խոսնակ]
https://covid19-map.armed.am/
13։26- «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրել է անհատական պաշտպանիչ պարագաներ՝ 27,750 բժշկական դիմակ, 55,500 զույգ ձեռնոց և տեղեկատվական նյութեր, իսկ օգոստոսին կտրամադրվի հատուկ հանդերձանքի 555 հավաքածու՝ արտահագուստ և կոշիկ: [ՀՀ Էկոնոմկիկայի նախարարություն]
12։06- Հունիսի 14-ից հետո առաջին անգամ մեր՝ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը , այսինքն՝ դրական ախտորոշմամբ և չբուժված մարդկանց թիվը առաջին անգամ 10․000-ից ցածր է։ Սա շատ կարևոր նորություն է, հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլ նաև համաշխարհային կանխատեսվող, աշնանը սպասվող երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ։ [Նիկոլ Փաշինյան]
11։36- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք, առողջացել է 3 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսը ախտորոշվել է 193 մարդու մոտ, որից 147-ը հաղթահարել է հիվանդությունը: [Արցախ/տեղեկատվական շտաբ]
11։02- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 89 (տղամարդ), 90 (կին), 65 (կին) և 88 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
10։42- #Թարմացում 24.07.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 36613 (+451)
Առողջացածներ – 25734 (+490)
Փաստացի բուժվողներ -9969
Ընդհանուր թեստեր – 153814 (+1936)
Մահվան ելքեր – 692 (+4)
Մահվան ելքեր այլ պատճառով –218 (+1) [ՀՀ ԱՆ]
09։44- ՀՀ-ում հուլիսի 17-ի դրությամբ կորոնավիրուս հաստատվել է մինչև 18 տարեկան 2230 երեխայի մոտ: Ամենափոքր պացիենտը նորածնային տարիքի է՝ 0-28 օրական: Թոքաբորբ ախտորոշվել է 158 երեխայի մոտ, անախտանիշ դեպքերը 925-ն են: Առողջացել է 1665-ը։ [ԱՆ] |armenpress.am|