tert.am: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը պաշտոնական նամակով կդիմի ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհուրդ՝ Սիրիայի օդային տարածքում կործանիչների կողմից իրանական ուղևորատար օդանավի շրջափակելու դեպքի առնչությամբ՝ մանրամասներ ներկայացնելով միջադեպի վերաբերյալ և խդնրելով միջոցներ ձեռնարկել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մինչ այդ հայտարարել էր, որ ուսումնասիրում են միջադեպի հանգամանքները՝ չշտապելով գնահատական տալ դրան և մեղավորների անուններ նշել, բայց տեղի ունեցածի պատկերն ամբողջացնելուն պես անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր են ձեռնարկելու:
Միացյալ Նահանգների Գլխավոր շտաբն էլ հաստատել է շրջանառվող տեղեկությունները, որ օդանավին ամերիկյան կործանիչներ են մոտեցել՝ հայտարարելով, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15 կործանիչները մշտական դիտարկում կատարելու ժամանակ, միջազգային իրավունքի պահանջների համաձայն, 1 կմ անվտանգ հեռավորության վրա ուղեկցել են իրանական օդանավը:
«Օդանավի տեսողական դիտարկման նպատակն է եղել ապահովել ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի՝ Սիրիայի Աթ-Թանֆում տեղակայված կայազորի անվտանգությունը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Շարունակությունը՝ tert.am-ում