Մանդատից հրաժարվելու հարց չի քննարկվել․ Արման Աբովյանը՝ Բագրատյանի՝ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին

Այսօր ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: 

Բագրատյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Infocom.am-ի հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե ինչ պատճառով է գործընկերը դուրս եկել խմբակցությունից։

«Ճիշտն ասած՝ չգիտեմ, որովհետև պատճառներից տեղյակ չեմ։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ հարցը պարզաբանի անմիջապես պարոն Բագրատյանը»։

Հարցին, թե արդյոք քննարկվե՞լ է Բագրատյանի պատգամավորական մանդատը վայր դնելու հարցը, Աբովյանը պատասխանեց, որ նման քննարկում չի եղել։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով