tert.am: Նախարարությունը պարտավոր էր տեղյակ պահեր և պատշաճ ներկայացներ փոփոխությունը, մենք այստեղ ենք, որ աջակցենք դիմորդներին: Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ կարևորագույն ոլորտը չունի համապատասխան ղեկավար և կառավարում, նրանց բացթողման արդյունքում դիմորդները չեն իմացել կարգի փոփոխության մասին. Կառավարության դիմաց բուհ չընդունված դիմորդների և ծնողների ակցիայի ժամանակ նշեց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը:
ՀՅԴ երիտասարդական միության անդամները միացել են ի աջակցություն դիմորդների:
«ԿԳՄՍ նախարարությունը պետք է այնպես աշխատեր, որ այս հարցը չառաջանար, և նոր կյանք մտնող դիմորդները փողոցում չպայքարեին: Մեր համար անակնկալ չէ այս ոլորտի խնդիրները: Մենք ամիսներ առաջ էինք բարձրաձայնում, որ նախարարը իր պաշտոնին չի տիրապետում և օր առաջ պետք է հեռանա: Եվ այս իրադարձությունը փաստում է, որ նախարար չունենք, ունենք մարդ, որ չի տիրապետում իր ոլորտին և փոխնախարարը դա երեկ փաստեց, ասելով, որ 13000 մարդու չէին կարող տեղյալ պահել, բայց իրենք պարտավոր էին տեղյակ պահել, որ դիմորդներն իմանային օրենքի ինչ փոփոխություն է տեղի ունեցել»,-ասաց Գոռ Սարգսյանը:
Ոստիկանությունը, ՀՅԴ երիտասարդական միության անդամներից պահանջեց հեռանալ Կառավարության դիմացից, քանի որ չեն հանդիսանում ծնող կամ դիմորդ, սակայն միության անդամները շարունակեցին մնալ Կառավարության դիմաց:
Առավել մանրամասն՝ tert.am-ում