Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․07․20 (թարմացվող)

17:53- Ադրբեջանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 347 նոր դեպք, 531 մարդ առողջացել է, 9-ը՝ մահացել: Երկրում համաճարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման 28,980, մահվան՝ 391 դեպք։ |tert.am|

 

17:41- Վերջին մեկ օրվա ընթացքում Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 2,621 նոր դեպք, մահացել է 221 մարդ:  Առնվազն 247,230 վարակված բուժվել է կորոնավիրուսից: Երկրում, ընդհանուր առմամբ, գրանցվել է վարակման 284,034 դեպք, մահացել է 15,074 մարդ: |tert.am|

 

16։08- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում։ Թեև մենք վերահսկում ենք իրավիճակը, և վարակի տարածման տեմպերը կառավարելի են, այնուհանդերձ, զգոնությունը կորցնել պետք չէ։ [Վրաստանի վարչապետ] |azatutyun.am|

 

13։00- Բրազիլիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է ռեկորդային 67,860-ով, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 2,227,514 է։ Մեկ օրում վարակից մահացել է 1284 մարդ։ |armenpress.am|

 

12։46- Վրաստանում կորոնավիրուսի 12 նոր դեպք է արձանագրվել, 4 վարակված ապաքինվել է: Կարանտինի ռեժիմում է 5 724 մարդ: Այս պահի դրությամբ Վրաստանում կա վարակման 1085 դեպք: |aliq.ge|

 

12։08- Կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 15,2 միլիոնը, հիվանդությունից մահացել է ավելի քան 623 հազար, բուժվել՝ 8,6 միլիոն մարդ: Եվրոպայում տեղային սահմանափակումներ են մտցվում, խստացվում են սահմանափակումները Հոնկոնգում: Իրանում հայտարարել են իրավիճակի մոտալուտ վատթարացման մասին: ԱՄՆ-ում և Բրազիլիայում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: |azatutyun.am|

 

10։45- Թուրքիայում հուլիսի 22-ին կորոնավիրուսից մահացել է 19 մարդ, հաստատվել է կորոնավարակի 902 նոր դեպք, գրանցվել է ապաքինման 1․203 դեպք: Երկրում մինչև օրս համավարակից ապաքինվել է 205.214 մարդ, արձանագրվել է վարակման 222․402 և մահվան 5․545 դեպք։ |ermenihaber.am|

 

09։44- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը գնալով վատանում է և կոչ արել բոլոր ամերիկացիներին կրել դիմակներ։ Կորոնավիրուսի վերաբերյալ Թրամփի ամենօրյա ճեպազրույցները դադարել էին ապրիլին, երբ նա հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարում, հավանաբար, կարող են օգնել մաքրող միջոցների ներարկումները մարդու օրգանիզմ։ Այդ խոսքերը քննադատվել էին բժիշկների կողմից։ |hetq.am|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․07․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով