ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։
Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարության կողմից հրապարակված տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերությունների խորացմանը, այդ թվում՝ տնտեսության և զբոսաշրջության խթանմանն ուղղված հնարավոր քայլերը։
Էրդողանն ու Մերկելը անդրադարձել են նաև կորոնավիրուսի համավարակի դեմ տարվող պայքարին, ինչպես նաև՝ համավարակի ավարտից հետո երկկողմ համագործակցության հեռանկարներին։