armtimes.com: Ազգային ժողովում այս պահին ընթանում է հատուկ նիստ, որտեղ քննարկվում է բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված դիմորդների հարցը։
Հանդիպմանը մասնակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ներկա են Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մասնագետները։ Նիստն անցկացվում է դռնփակ։
Բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները երեկ բողոքի ակցիա էին իրականացնում։ Պատճառը բուհի ընդունելության նոր կարգն է, որով գերակա է առաջին հայտը։ Որոշ դիմորդներ դուրս են մնացել, քանի որ չեն վաստակել առաջին հայտի համար անհրաժեշտ միավորներ եւ չեն կարողացել ընդունվել մնացած նշված ֆակուլտետներ։
Այս պահին եւս ԱԺ շենքի դիմաց հավաքվել են չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները եւ սպասում են հանդիպման ավարտին։
Առավել մանրամասն՝ armtimes.com-ում