Սևանա լճի հարակից տարածքից ապամոնտաժման նպատակով գույքագրվել է 1724 շինություն․ Ոսկեհատ Գրիգորյան

Ուզում եմ խոսել Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռությանն ուղղվախ ռազմավարական ծրագրերի և իրականացված միջոցառումների մասին։ Կառավարության ծրագրի՝ «Շրջակա միջավայր» բաժնում ներռվել է հատուկ ուղղություն՝ Սևանա լճի էկո- համակարգի հավասարակշռության վերականգնման և պահպանության ուղղությունը։ Այս ուղղությամբ իրականացված աշխատանքներից ցանկանում եմ նշել լճի ջրածածկ  ափամերձ տարածքների և ջրածածկ անտառների մաքրման աշխատանքների իրականացումը։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը։ Վերջինս ներկայացրեց նախարարության կողմից իրականացված աշխատանքները․

«Վերջին տվյալներով, օգտագործելով բարձրագույն տեխնոլոգիաներ գույքագրվել և վեր է հանվել ընդհանուր պատկերը՝ ջրածածկման ենթակա տարածքների մինչև 1901․5 մետր հատվածներում, դա արվում է մոտ 750 հա տարածքում ։ Նախատեսվել է այդ ծավալի աշխատանքներ իրականացնել 2019-2021 թվականների ընթացքում։ Այդ նպատակով  նախարարությունը պայմանագիր է կնքել «Հարություն Շին» ՍՊԸ-ի հետ և 2019 թվականին իրականացվել են  98 հա անտառմաքրման աշխատանքներ, 2020 թվականին նախատեսվում է 271 հա անտառմաքրում, որից արդեն 50 հա-ի մաքրման աշխատանքներն արդեն իրականացվել են ։ Մյուս խնդիրը, որը շատ կարևոր և առանցքային է, դա շենք- շինությունների ապամոնտաժման աշխատանքներն են։ Շենք- շինությունների ապամոնտաժման նպատակով նխարարությունը գույքագրել է 1901,5 մետր նիշքից ներքև ընկած շինությունները, որոնք  թվով 1724-ն են, դրանցից 32-ը համարվում են պետական- համայնքային շենք- շինություններ, որոնց ապամոնտաժման աշխատանքները նախատեսվում է իրականացնել պետական բյուջեի շրջանակներում։ Շրջակա միջավայրի նախարարությունը կատարելով բյուջեի վերաբաշխում իր համակարգում մինչև 2020 թվականի ավարտը նախատեսում է ֆինանսավորել թվով 24 պետական շենք- շինությունների ապամոնտաժման աշխատանքները, մնացած մասնավոր սեփականություն հանդիսացող տնտեսվարողներին ծանուցվել է պատշաճ մակարդակով ապամոնտաժման աշխատանքներ իրականացնելու մասին։ Սևանա լիճ թափվող կեղտաջրերի հետ կապված պետք է նշեց, որ այդ հարցը քննարկվում է , դրա հետ համակատարող ստորաբաժանումներ են հանդիսանում ՏԿԵՆ, ինչպես նաև «Վեոլիա ջուր» ընկերությունը և դրա շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարությունը  նախատեսել է միջոցառում  3 խոշոր աղտոտող համայնքների՝ Գավառ, Մարտունի և Սևան,  մեխանիկական  մաքրման կայաններին կից հիմնել կենսաբանական մաքրման կայաններ։

Այս նպատակով Սևանա լճի տարեկան ծրագրում նախատեսված է միջոցառում՝ 2020 թվականի ընթացում իրականացնել այդ մաքրման կայանի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը և ֆինանսավորման առկայության դեպքում կենսաբանական մեկ բաղադրիչի՝ կայանի  կառուցումը Գավառ քաղաքում։ Նախարարությունը պարբերաբար քննարկումներ է իրականացրել Սևանա լճում զբոսաշրջանային գործունեւոյթւոն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հետ՝ մաքրման կայանների կարևորության և օրենքի պահանջի պահպանման առումով։ Կազմակերպվել են քննարկումներ նաև լոկալ մաքրման կայաններ արտադրող ընկերությունների և տնտեսվարողների միջև։ Այս պահին տեղադրված է 17 լոկալ մաքրման կայան՝ առավել խոշոր տնտեսվարողների մոտ։ Նախատեսվում է ընդլայնել այս թիվը, տնտեսվարողները ծանուցվել են այս կայանների պարտադիր առկայության մասով, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով