ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Կադիրովի և նրա ընտանիքի անդամների դեմ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռամզան Կադիրովի և նրա ընտանիքի անդամների դեմ՝ մարդու իրավունքների համակարգված խախտումների համար: Այս մասին ասվում է պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարության մեջ:

Արգելվում է Չեչնիայի առաջնորդի և նրա ընտանիքի անդամների մուտքը ԱՄՆ և գործարար կապեր ունենալը, ինչպես նաև կսառեցվեն նրանց ակտիվները Միացյալ Նահանգների տարածքում:

Ավելի վաղ Կադիրովի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ էին կիրառվել:

Պետդեպարտամենտի հայտարարությանն ի պատասխան, Ռամզան Կադիրովը Telegram-ում իր լուսանկարն է տեղադրել՝ ձեռքերում երկու գնդացիր, և գրել. – «Փոմփեո, մենք ընդունում ենք մարտը: Հետագայում ավելի հետաքրքիր կլինի»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով