«Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունն այս տարի չի կայանա |armenpress.am|

armenpress.am: Համաշխարհային ֆուտբոլի ամենասպասված «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունն այս տարի չի կայանա: 

Այս մասին հայտնում են կազմակերպիչները: Ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականն այս տարի չի հանձնի «Ոսկե գնդակ»-ը որևէ ֆուտբոլիստի: Նման որոշման պատճառը կորոնավիրուսն է, որի պատճառով ընդհատվեց մի շարք առաջնությունների ընթացքը, և վերսկսումից հետո դրանք ընթացան ոչ այնքան հավասար և արդար պայմաններում:

Ամենաշատ «Ոսկե գնդակը» ստացել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին՝ 6 անգամ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով