Հեռավար ուսուցումից դուրս մնացած աշակերտները կկարողանան բաց թողածը լրացնել ամառվա ընթացքում |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում հեռավար ուսուցումից դուրս մնացած աշակերտները հնարավորություն կունենան բաց թողածը լրացնել ամառվա ընթացքում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք պատրաստվում ենք ստեղծել հնարավորություն այն աշակերտների համար, ովքեր դուրս են մնացել հեռավար ուսուցումից։ Ամռանը նրանք տարբեր դպրոցներում կլրացնեն իրենց գիտելիքները, որպեսզի  սեպտեմբերի 1-ին պատրաստ լինեն նոր ուսումնական տարվան։ Երբ աշակերտը որոշակի կուրս բաց է թողնում, ապա հետո վերադառնալը և նոր նյութեր ընկալելը դժվար է լինում»,- նշեց Հարությունյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով