Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․07․20 (թարմացվող)

16։47- Երևանի թիվ 1 Տուն-ինտերնատում իրականացված կրկնակի թեստավորման վերջին պատասխանները փաստում են՝ բոլոր վարակվածներն առողջացել են: [ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]

 

15։00- ՎԶԵԲ Գործարարության աջակցման հայաստանյան գրասենյակը ֆինանսավորում կստանա`օժանդակելու ՓՄՁ-ների համար COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմմանը: Դրանք ներառում են. տարածաշրջանային գյուղատնտեսական կենտրոնի փորձնականացում, աջակցություն ՓՄՁ-ներին իրենց բիզնես մոդելների ադապտացման գործում և հայկական ստարտափների համար զարգացման վաղ փուլի ֆինանսավորման հիմնադրամի ստեղծում։ 

 

13։03- ՄԻՊ-ը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ ստացել է 794 դիմում-բողոք։ Բարձրացված խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի՝ տեխնիկական բնույթի և իրավական անհրաժեշտ կարգավորում պահանջող խնդիրներ։ [ՀՀ ՄԻՊ]

 

11։48- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Նրանցից 2-ը Ստեփանակերտից են, նախկինում հաստատված օջախից: 1 նոր դեպք էլ գրանցվել է Մարտակերտ քաղաքում։ Առողջացել է 10 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 171 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը։ [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10։52- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 69 (կին), 70 (կին), 53 (կին), 82 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (կին), 92 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։51- #Թարմացում  20.07.2020թ․ 
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 34981 (+104)
Առողջացածներ – 23502 (+208)
Փաստացի բուժվողներ -10620
Ընդհանուր թեստեր – 147108 (+391)
Մահվան ելքեր – 650 (+9)
Մահվան ելքեր այլ պատճառով –209 (+4) [ՀՀ ԱՆ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20․07․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․07․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով