lragir.am: Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը մեկնել է Թուրքիա, հայտնում է report.az-ը։ Թուրքիայում նա հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ Հանդիպմանը քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը։