armenpress.am: Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Պեդրո Խիսդոնյանն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի սադրանքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարվածությանը: Նա այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Հայաստանի սահմանին ադրբեջանական ուժերի հարձակման առնչությամբ` խաղաղության և արցախյան հակամարտության լուծման հարցում միջազգային հանձնառությունների հարգման կոչ ենք անում: Պատերազմը երբեք այլընտրանք չէ: Խաղաղություն և երկխոսություն»,-գրել է Խիսդոնյանը: