armtimes.com: Ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետեւանքով վնասվել է Տավուշի մարզի սահմանապահ Այգեպար գյուղի մանկապարտեզի ընդհանուր խմբասենյակը:
Այս մասին ասաց մանկապարտեզի տնօրեն Թեհմինե Առաքելյանը՝ նշելով, որ այդ պահին ներսում ոչ ոք չի եղել:
Այգեպարի մանկապարտեզը երեք տարի առաջ՝ 2017 թվականին էր վերանորոգվել «Փարոս» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Ունի 20 սան, դեռ 8 երեխա էլ պիտի ընդունվեր: Այս օրերին, սակայն, ինչպես տնօրենը նշեց, պարտեզը չի աշխատել. «Գյուղում էլ հիմա երեխաներ գրեթե չկան, ծնողները հիմնականում տարել են, ով կարողացել է, հեռացրել է գյուղից. որքանով տեղյակ եմ, հիմնականում տղամարդիկ են, մեծահասակներ, կանայք»,- ասաց Առաքելյանը:
Վերջինս նշեց, որ ինքն էլ դեռ գյուղում չէ եւ վնասները անձամբ չի տեսել, սակայն ըստ նրա՝ դրանք ուսումնասիրելու հնարավորություն այս պահին դեռ չկա։
Շարունակությունը՝ armtimes.com-ում