Ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու շահառու մասնագիտությունների ցանկը հստակեցման փուլում է |armenpress.am|

armenpress.am: Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու շահառու մասնագիտությունների ցանկը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հստակեցման փուլում է: Այս մասին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց ԱԺ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հարցին:

«Արդեն ունենք որոշակի մասնագիտությունների խմբեր, որոնք սահմանել ենք, բայց կցանկանայի դրանք չբարձրաձայնել այս պահին: Կարծում եմ, որ կմնանք այն ժամանակացույցի շրջանակում, որը սահմանվել է»,- ասաց Հարությունյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով