armenpress.am: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և հրշեջներն այս օրերին գտնվում են Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում: Այդ մասին կառավարության նիստում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Երբեմն կրակի տակ լինելով չեն կարողանում մարել հրդեհները: Երկու հրդեհ մարել ենք կրակի տակ»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ իրենց մարտական հաշվարկները շարունակելու են ամենօրյա ռեժիմով հերթապահությունը Բերդի տարածաշրջանում: