shantnews.am: «Արվում է գործողություն, որը մինչև վերջ հաշվարկված չէ, հետո դա ոնց պիտի օգտագործվի: Էնպես ստացվեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիության բարձրացմանը: Ուզենք, թե չուզենք, դա փաստ է, տեսանելի է բոլորին, ով չի ուզում դա տեսնել, չի ուզում հավատալ Հայաստանի ապագային»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Խոսելով միջազգային կառույցների արձագանքի մասին՝ նկատել է.
«Ես կարծում եմ՝ միջազգային հանրությունը միշտ նույն կերպ է արձագանքում՝ պահպանել հրադադադարի ռեժիմը, կոչ հանդարտության, կարծում եմ, որ ռազմական լուծում այս հարցում գոյություն չունի: Պետք է գտնել հարթակ բանակցային գործընթացի համար: Լուծումներ պետք է գտնվեն, որոնք կբավարարեն Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին»,- ասել է Քոչարյանը: