100 օրից Վրաստանը կամ կփրկվի և կլինի պետություն, կամ չի լինի. Սաակաշվիլի |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երիտասարդների հետ տեսակապով հանդիպման ընթացքում հայտարարել է, որ 100 օրից Վրաստանը կամ կփրկվի և կլինի պետություն, կամ Վրաստանը չի լինի:

Սաակաշվիլիի խոսքով՝ չնայած այն բանին, որ Ուկրաինայում լավ դիրքեր և հեռանկար ունի, այնուամենայիվ, չի պատրաստվում մնալ առանց հայրենիքի:

«Վրաստանը այսօր ապրում է միայն զբոսաշրջիկներով: Նրանց չեն թողնում գալ Վրաստան, քանի որ Իվանիշվիլիի կարծիքով ինչքան ավելի աղքատ լինի ժողովուրդը, այնքան հեշտ կվաճառվեն ընտրություններին: Այդ իսկ պատճառով, սա պետք է կոտրել երիտասարդների խանդավառությամբ…առաջիկա 100 օրը նշանակում է, որ մենք պետք է հարյուրապատիկ անգամ ավել աշխատենք, սա նշանակում է, որ մենք չպետք է քնենք և առաջիկա 100 օրը լինենք առավելագույն կազմակերպված»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով