shantnews.am: Վրաստանի իշխանություններն ուկրաինական կողմից պարզաբանում են պահանջել՝ կապված Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի այն հայտարարությունների հետ, որ ինքը չի ճանաչում ներկայիս վրացական իշխանությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության ու անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողվի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլիին։
Ավելի վաղ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ չի ճանաչում վրացական կառավարության լեգիտիմությունը։ Նա նաև հայտնել էր, որ հոկտեմբերի վերջին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ինքը կլինի առաջնագծում։
Սեսիաշվիլին հավելել է, որ Սաակաշվիլին իր քարոզչական ելույթներով միջամտում է Վրաստանի ներքին գործերին։