Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 10․07․20 (թարմացվող)

16։01- Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 395 նոր դեպք, մահացել է 6 մարդ։ Համաճարակի սկսվելուց ի վեր հայտնաբերվել է վարակի 198․178 դեպք։ |aysor.am|

 

14։59- Չինաստանում փորձանմուշներ են վերցրել Էկվադորյան ընկերության արտադրության սառեցված հարավամերիկյան սպիտակ ծովախեցգետինների կոնտեյներից։ Փաթեթավորումներից երեքի վրա կորոնավիրուսի թեստերը դրական են եղել։ Նմուշները, որոնք վերցվել են հենց ծովախեցգետիններից եւ փաթեթավորման ներսի կողմից, բացասական են եղել: |armenpress.am|

 

14։32- Մեծ Բրիտանիան կօգտագործի դրոններ, որպեսզի կորոնավիրուսի թեստեր հասցնի Շոտլանդիայի հեռավոր տարածքներ, ներառյալ Շոտլանդիայի արևմուտքում գտնվող մի շարք դժվարհասանելի կղզիներ։ Կմատակարարվեն նաև բժշկական այլ սարքավորումներ։ |bloomberg.com|

 

13։55- Թուրքիայում հուլիսի 9-ին կորոնավիրուսից մահացել է 18 մարդ, hաստատվել է կորոնավարակի 1.024 նոր դեպք, առողջացել է 2.879 մարդ: Երկրում մինչև այժմ արձանագրվել է վարակման 209․962 և մահվան 5․300 դեպք։ |ermenihaber.am|

 

13։00- «Օքսֆամ» բրիտանական մարդասիրական բարեգործական կազմակերպությունը նախազգուշացրել է, որ մինչ 2020 թվականի ավարտն աշխարհում կարող է օրական մինչև 12․000 մարդ սովից մահանալ։ Համավարակը հանգեցրել է աշխարհում անհավասարության և սննդի ճգնաժամի խորացման։ |tert.am|

 

12։06- Իտալիան արգելել է Հայաստանից եկողների մուտքը երկիր: Պատճառը կորոնավիրուսի տարածվածության հետևանքով ստեղծած ռիսկն է: Բացի ՀՀ-ց՝ արգելվել է ևս 12 երկրից եկողների մուտքը։ Արգելքը վերաբերում է նաև նրանց, ովքեր Իտալիա գալուն նախորդած 14 օրում այցելել են տվյալ երկրներ։ |panarmenian.net|

 

11։16- Վրաստանում կորոնավիրուսի ևս  5 դեպք է հաստատվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է  973-ի: Եվս 2 հոգի առողջացել է: Առողջացածների ընդհանուր թիվն 846 է: |aliq.ge|

 

10։24- Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 12.3 միլիոնին, մահացածներինը՝ 555 հազարին, բուժվել է ավելի քան 6,7 միլիոն մարդ։ ԱՄՆ-ում սահմանվել է նոր ռեկորդ՝ մեկ օրում վարակը հասատվել է 65․600 մարդու մոտ: Կորոնավիրուսի երկրորդ ալիքն է Կենտրոնական Ասիայի երկրներում: |azatutyun.am|

 

10։16- Հուլիսի 13-ից Մոսկվայի իշխանությունները չեղարկում են կրթական հաստատությունների աշխատանքների սահմանափակումները։ Հաջորդ շաբաթվանից կրկին կգործեն ատրակցիոնները, կվերագործարկվեն մշակութային կենտրոններն ու խմբակները։ Մոսկվայում կչեղարկվի նաև փողոցներում դիմակների կրման պարտադիր պահանջը։ Կինոթատրոնները կբացվեն օգոստոսի 1-ից, սակայն կպահպանվեն կինոդահլիճների նստատեղերի միայն 50 %-ը։ Նույնը վերաբերում է նաև սպորտային հանդիպումներին։ |hetq.am|

 

10։07- Անցած օրը Տոկիոյում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 240 նոր դեպք: Դրանց մեծամասնությունը բաժին է ընկնում 20-ից մինչեւ 40 տարեկան մարդկանց, որոնք ակտիվ գիշերային կյանք են վարում: Ճապոնիայում վարակվածության ընդհանուր թիվը գերազանցել է 21 հազարը, մահերը 995-ն են: |armenpress.am|

 

09։37- Չինաստանի տարածքում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիներ չկան: Համաճարակի սկսվելուց ի վեր դեսպանությունը դիմել է Չինաստանում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիներին՝ խնդրելով տրամադրել իրենց տվյալները դեսպանության հետ մշտական կապի ապահովման նպատակով։ Առ այսօր դեսպանությունը որևէ ահազանգ չի ստացել քաղաքացիների շրջանում վարակվածության դեպքերի վերաբերյալ։ [Չինաստանում ՀՀ դեսպան] |armenpress.am|

 

09։26- Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում բողոքի  ցույցերի ճնշման տակ հայտարարել է, որ հակահամաճարակային սահմանափակումները չեն խստացվի: Այնուամենայնիվ, սահմանափակվել է 10 մարդուց ավելի մասնակցությամբ հավաքների անցկացումը, աշխատանքային ժամի ավարտ է սահմանվել երեկոյան ժամը 9-ը: |tert.am|

 

09։22- Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար Ժանին Անյեսը կորոնավիրուսով է վարակվել։ Նա ասել է, որ այս պահին իրեն լավ է զգում, և իր պարտականությունները կշարունակի հեռավար եղանակով իրականացնել: |tert.am|

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․07․20 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 09․07․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով