armtimes.com: Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը դատի է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը։ Այս մասին նշված է Դատական տեղեկատվական համակարգում։
Նա պահանջում է իրեն խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ 23.06.2020թ. թիվ 01/16/15813-20 հրամանն անվավեր ճանաչել։
Հայցը ներկայացվել է հուլիսի 6-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին։
Կոստանյանի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանը նշեց, որ խիստ նկատողությունը կապված է մայիսի 25-ին ավարտական վկայականների հանձնման ժամանակ աշակերտների կողմից կազմակերպված փոքրիկ միջոցառման հետ, որի տեսանյութը տարածվել էր սոցցանցերում։
Շարունակությունը՝ armtimes.com-ում