Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից 22 մարդ է մահացել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում հուլիսի 8-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 22 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նա նշել է, որ 1 օրում կատարված 49․302 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.041 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 2.219 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 187.511 մարդ, իսկ 1.172 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 208․938 և մահվան 5․282 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 3 մլն 782.520-ի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով