tert.am: Tert.am-ի թղթակիցը Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից հայտնում է, որ քաղաքում Ոստիկանությունը տեղադրել է պահակակետեր, հսկողություն է իրականացնում, մուտքերն ու ելքերը հսկվում են Ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից:
Այս առիթով պարզաբանում խնդրեցինք ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից, ով նշեց, որ Քաջարան քաղաքում ստեղծված իրավիճակին համապատասխան գործողություններ է իրականացնում: