tert.am: Քաջարանցի ձերբակալված քաղաքացիներին ոստիկանական ավտոմեքենաներով տեղափոխում են Երևան: Բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին դադարեցնել ակցիան և վերադառնալ իրենց համայնք՝ Քաջարան՝ պայմանով, որ ձերբակալվածների նկատմամբ տեղի ունենալիք գործողությունները կկատարվեն միմիայն օրենքի շրջանակում:
Հիշեցնենք, Քաջարան համայնքի բնակիչները Կապանի ոստիկանության բաժանմունքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Ըստ ոստիկանության շենքի առջև հավաքվածների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի են ենթարկել։