azatutyun.am: Վրաստանը կրկին հայտարարում է, որ պատրաստ է օգնել Հայաստանին համաճարակի դեմ պայքարում:
«Մենք պատրաստակամ ենք մեր հարևան երկրին տրամադրել այն օգնությունը, որի կարիքը նրանք ունեն», – հայտարարել է Առողջապահության նախարար Եկատերին Տիկարաձեն։
Մինչ այդ երկու երկրների մասնագետները փորձի փոխանակում էին արել՝ առցանց հանդիպման ժամանակ, վարչապետ Գերոգի Գախարիան էլ հայտարարել էր, թե Թբիլիսին բիժշկների խումբ կուղարկի Հայաստան։
Վրաստանը համարվում է աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողած երկրներից մեկը, մինչ օրս երկրում վարակվել է 958 մարդ, նրանց գերակշիռ մասը՝ 838-ը ապաքինվել է, 15-ը՝ մահացել։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, մոտ մեկ ամիս է՝ հունիսի 14-ից, երկրում վարակի ներքին փոխանցման որևէ նոր դեպք չի գրանցվել։