Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 11,5 միլիոնը, մահացածներինը՝ 538 հազարը, բուժվել է ավելի քան 6,3 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհը շարունակում է կորոնավիրուսի դեմ պայքարը: ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած վերջին տվյալներով՝ վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 11,5 միլիոնը, մահացածներինը՝ 538 հազարը, բուժվել է ավելի քան 6,3 միլիոն մարդ:

Երեկ Հունաստանը կրկին փակեց սահմանները Սերբիայի քաղաքացիների համար: Պատճառն այդ երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացումն է, ինչպես նաև սերբ զբոսաշրջիկների շրջանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճը: Սահմանափակումներն ուժի մեջ կլինեն մինչև հուլիսի 15-ը: Մինչ այդ Սերբիայի քաղաքացիներին թույլ կտրվի մուտք գործել Հունաստան միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Միացյալ Նահանգներում համաճարակի դեմ պայքարի գլխավոր համակարգող Էնթոնի Ֆաուչին ասել է, որ երկրում կորոնավիրուսային իրավիճակն «իսկապես բարբոք չէ» ՝ նոր դեպքերի և հոսպիտալացումների ավելացման պայմաններում: Երեկ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը խրված է վարակի առաջին ալիքի մեջ, քանի որ, ի տարբերություն Եվրոպայի և Ասիայի մի մասի, երբեք լուրջ չի վերահսկել բռնկումները, իսկ նահանգները շատ շուտ վերաբացեցին տնտեսությունը: Վարակման կորը բարձրանում է ԱՄՆ 50 նահանգներից 39-ում: Ստեղծված իրավիճակը մի շարք նահանգների, այդ թվում խիտ բնակեցված Կալիֆորնիային, Տեքսասին և Ֆլորիդային ստիպեց հետաձգել վերաբացումը, ինչը նոր հարված հասցրեց տնտեսությունը վերականգնելու հույսերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով