ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ հուլիսի 2-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Նույն օրը՝ հուլիսի 2-ին, կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):
Առաջիկա չվերթների մասին տեղեկատվություն ստանալու համար քաղավիացիայի կոմիտեն հորդորում է հետեւել ֆեյսբուքյան էջին: