armtimes.com: Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը չի կայանա։ Գործը նախագահող դատավոր Վահե Միսակյանի կազմից տեղեկացրին, որ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի միջնորդությունը բավարարվել է, եւ նիստը հետաձգվել է՝ համավարակով պայմանավորված։
Հաջորդ դատական նիստի օր դեռեւս նշանակված չէ։ Հիշեցնենք՝ պաշտպանը երեկ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն Է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նիստը հետաձգելու խնդրանքով։
Ավելին՝ armtimes.com-ում