tert.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորոդությունը։ Այս մասին ասաց նրա պաշտպան Հրանտ Անանյանը։
«Այս որոշումը կանխատեսելի էր, քանի որ դատավորը մերժել էր մեր ինքնաբացարկի միջնորդությունը, նա այսպիսով ծառայություն է ցանկացել մատուցել, անկախ դատական ակտ չէր, իրավական հիմք չուներ, ողջամտություն չկա»,-ասաց նա։
Հրանտ Անանյանը չբացառեց, որ այսպիսով փորձում են նաև ճնշում գործադրել, որպեսզի Աբրահամ Մանուկյանը ցումունք տա Գագիկ Ծառուկյանի դեմ։ Ըստ նրա՝ ողջամիտ չէ, որ ընտրակաշառք բաժանելու գործով ենթադրյալ պարագլխին կալանավորելու միջնորդությունը մերժվում է, իսկ իր պաշտպանյալի դեպքում՝ բավարավում։
Պաշտանը նշեց, որ վերաքննիչ բողոք են ներկայցնելու։
Աբրահամ Մանուկյանը մեղադրվում է ընտրակաշառք տալուն օժանդակելու մեջ։
Աբրահամ Մանուկյանի անունը հիշատակվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդության մեջ, որը ներկայացրել էր Ազգային ժողով՝ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու համար:
Առավել մանրամասն՝ tert.am-ում