fip.am: Սահմանադրական դատարանը սխալ թարգմանությամբ է տարածել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակը՝ մանիպուլացնելով դրա բովանդակությունը:
Ըստ Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված գրառման՝ Բուքիքիոն ցավ է հայտնում, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները չեն ընթանում հանձնաժողովի «հստակ հանձնարարականների» համաձայն այն դեպքում, երբ նամակի բնագրում խոսվում է «հստակ առաջարկությունների» (անգլ.` «clear recommendations») մասին:
Հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովն իրավասություն չունի հանձնարարականներ տալու Հայաստանի կառավարությանը, այն լիազորված է ներկայացնել միայն խորհրդատվական կարծիք: