armtimes.com: Կորոնավիրուսն էականորեն ազդել է Հայաստանի առեւտրաշրջանառության տեմպերի վրա։ 2020 թվականի ապրիլ ամսին ՀՀ-ում տպագրվել է 25 մլն 532 հազար 267 հատ ՀԴՄ կտրոն, որն ապահովել է 86 մլրդ 411 մլն դրամի շրջանառություն։
Տվյալները տրամադրեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
2019 թվականի նույն ամսին տպագրվել է 36 մլն 966 հազար 374 հատ ՀԴՄ կտրոն՝ 149 մլրդ 418 մլն դրամ շրջանառությամբ։ Ստացվում է, որ 2020-ի ապրիլին 11 մլն 434 հազար 107 հատով կամ 30.9 տոկոսով նվազել է տպագրված ՀԴՄ կտրոնների թիվը, իսկ շրջանառությունը նվազել է 63 մլրդ 7 մլն դրամով կամ 42.2 տոկոսով։
Ավելին՝ armtimes.com-ում