Վահագն Ղազարյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային, սակագնային եւ ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն: Այս մասին տեղեկացնում է ԵՏՀ կայքը։
Վահագն Ռուդոլֆի Ղազարյանը ծնվել է 1970թ․ փետրվարի 11-ին։ 1994թ․ ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ ռադիոֆիզիկոսի մասնագիտությամբ:
2000-2008 թվականներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում՝ առաջատար մասնագետից մինչեւ ԱՀԿ-ի հետ աշխատանքի կազմակերպման վարչութան պետ եւ Եվրամիության հետ համագործակցության պայմանագրի իրականացման գրասենյակի ղեկավար:
Նաեւ եղել է խորհրդատու, միջազգային կազմակերպությունների փորձագետ, մաքսային գործունեություն է դասավանդել «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում:
2017թ․ Ղազարյանը զբաղեցնում էր ԵՏՀ առեւտրային քաղաքականության վարչության փոխտնօրենի պաշտոնը: