Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Աբխազիայի պատվիրակության հետ

news.am: Մայիսի 31-ին Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է Աբխազիայի ԱԳ նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում են Աբխազիայի Հանրապետության նախագահի խորհրդական Վալերի Մայրոմյանը եւ Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանը։ Պատվիրակությունը Ստեփանակերտ է ժամանել՝ մասնակցելու Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConIFA) հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման արարողությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են նմանատիպ միջոցառումների կարեւորությունը՝ երկրների եւ ժողովուրդների միջեւ ջերմ բարեկամական հարաբերությունների հաստատման եւ ընդլայնման տեսանկյունից։

Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConIFA) հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն անց է կացվելու հունիսի 1-10-ն Արցախում, որին կմասնակցի 8 թիմ, այդ թվում՝ Աբխազիայի հավաքականը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով