tert.am: Թուրքիայում վերջին օրվա ընթացքում անցկացվել է կորոնավիրուսի 42 236 թեստավորում, գրանցվել է վարակման 1610 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային:
Օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 41, բուժվել` 2004 վարակված:
Այսպիսով, երկրում անցկացված թեստերի ընդհանուր թիվը հասել է 1 589 625-ի, վարակման դեպքերի ընդհանուր թիվը` 148 067-ի, մահվան դեպքերը` 4096-ի, վարակվածներից առողջացել է 108 137 մարդ: