Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության` քաղաքացիներին ծառայություններ մատուցող բոլոր ստորաբաժանումների աշխատանքը, տեղեկացնում է ոստիկանության կայքը։
«Քաղաքացիներին կոչ ենք անում ոստիկանության ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն։
Միևնույն ժամանակ, խորհուրդ ենք տալիս առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ հնարավորության դեպքում ոստիկանության ստորաբաժանումներ դիմել առցանց եղանակով»,- ասվում է հայտարարությունում։