news.am։ Հայաստանը դրամաշնորհներ է ստանում եվրոպական երկրներից եւ եվրոպական կառույցներից։ Այս մասին 2018-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հունիսի 6-ին խորհրդարանի Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ֆ
Նրա խոսքով՝ 2018 թվականին դրամաշնորհների գծով պաշտոնական ցուցանիշները կազմել են 11,2 մլրդ դրամ, որոնց մոտ 41 տոկոսը՝ եվրոպական ծագման։ «Ինչ վերաբերում է ծախսերին, ապա մենք իրացրել ենք 11,7 մլրդ դրամի վարկեր, որոնք եվրոպական ծագում են ունեցել, ինչն ընդհանուր առմամբ կազմում է մեր ծախսերի 0,8 տոկոսը։ Այլ խոսքով՝ այդ բոլոր գումարները եւ ծախսերը չի կարելի անվանել չափազանց կարեւոր մեզ համար»,- նշել է ֆինանսների նախարարը։