Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է Արցախում։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների արտաքին քաղաքական ընդհանուր օրակարգին, ինչպես նաև անվտանգության ոլորտին վերաբերող հարցեր։ Կողմերն ընդգծել են արտաքին քաղաքական և անվտանգային մարտահրավերներին դիմակայելու նպատակով ներդաշնակ և համակարգված ջանքերի շարունակականության կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով