Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Մարզում կա ընդհանուր 56 հաստատված դեպք։
«Բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների՝ կատարվում է քաղաքացիների մեկուսացման եւ ինքնամեկուսացման գործընթացը»,- գրում է Գնել Սանոյսանը։