Թուրքիայի 31 քաղաքների բնակիչների արգելվել է չորս օրով տնից դուրս գալ |hetq.am|

hetq.am: Ապրիլի 23-ից Թուրքիայի 31 քաղաքներում չորս օրով արգելվել է բնակիչների տնից դուրս գալը։ Այս որոշումը տարածվելու է նաև երկրի խոշորագույն քաղաքների բնակչության վրա՝ Ստամբուլի և մայրաքաղաք Անկարայի։ 

Թուրքական իշխանությունները, մուսուլմանների համար սուրբ հանդիսացող Ռամադան ամսվա նախօրեին, որն սկսվում է ապրիլի 24-ից, ստիպված են կիրառել նման խիստ սահմանափակումներ։ Կսահմանափակվի նաև որոշ հոգևոր ծեսերի կատարումը։ Մասնավորապես, արգելվում է խոշոր խմբերով հավաքվելը և զրուցելը կամ աղոթելը։ Բացի այդ, հատուկ թմբկահարներին, որոնք շարժվում են փողոցներով և հավատացյալներին արթնացնում արևագալը դիմավորելու համար, կարգելվի հավաքել նվերներ։ Ռամադան ամսվա ժամանակ մուսուլմանների մոտ ընդունված է ամեն օր դիմավորել արևագալը և մայրամուտը։

Թուրքիայում արդեն մի քանի անգամ կիրառվել են կարճաժամկետ սահմանափակումներ, որոնք տարածվել են երկրի 20 տարեկանից ցածր և 65 տարեկանից բարձր քաղաքացիների վրա, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ։ Ընդ որում, իշխանությունները դեռևս հրաժարվում են կիրառել խիստ ընդհանուր և երկարաժամկետ կարանտինային միջոցներ, որպեսզի վերջնական չկործանվի երկրի՝ առանց այն էլ թուլացած տնտեսությունը։

Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 22-ի երեկոյան երկրում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է մոտավորապես 99 հազարի։ COVID-19 կորոնավիրուսից մահացածների թիվն այստեղ 2 376 է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով