news.am։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ԱՄՆ-ին կոչ է արել հարգել ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների պահանջմունքները՝ Մերձավոր Արեւելքում ցանկացած հետագա խաղաղ գործողությունների ժամանակ, հաղորդում է AP-ը:
Յունկերն ու ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները քննարկել են տարածաշրջանում հետագա գործողությունների հարցը: Քուշների խնդրանքով հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
ԵՄ պաշտոնյաները լսել են Քուշների գաղափարներն ու նշել ԵՄ հետքրքրվածությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հարցում:
Նրանց խոսքով՝ «տարածաշրջանի տնտեսական զարգացումը վճռորոշ նշանակություն ունի, այն պետք է ուղեկցվի կենսունակ քաղաքական գործընթացով՝ հաշվի առնելով թե իսրայելցիների, թե պաղեստինցիների պահանջմունքները»: