Հնդկաստանի արտգործնախարարը հայտնել է Հայաստան բժշկական օժանդակություն ուղարկելու մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Ջայշանկարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում այս մասին հայտնելով նշել է, որ ակնկալում է, որ շուտով Հայաստան կհասնի Հնդկաստանից ուղարկված բժշկական օժանդակությունը։

«Ջերմ զրույց ունեցա եղբայրական Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Քննարկեցինք մեր բարեկամության ու համագործակցության ամրապնդումը, նույնիսկ այն ժամանակ, երբ պայքարում ենք կորոնավիրուսի խնդրի դեմ։ Գնահատում ենք Հայաստանի հոգատարությունը այնտեղ գտնվող հնդիկ ուսանողների նկատմամբ։ Ակնկալում ենք, որ մեր բժշկական օժանդակությունը շուտով կժամանի այնտեղ»,- գրել է Ջայշանկարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով