Սահմանին ծառայող զինվորականների պարտքի հաշվին կպահվի աշխատավարձի 30 տոկոսը |news.am|

news.am։ Հայ զինվորականներից, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում շփման գծում, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) կատարողականի ժամանակ կպահվի աշխատավարձի մոտ 30 տոկոսը։

Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունիսի 4-ին ասել է օրինագծի հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ աշխատավարձի 30 տոկոսի պահումը նախատեսված է մինչեւ ամբողջ առգրավվող գումարի մարումը։ «Այս օրինագծի էությունը մեր հարգանքի արտահայտությունն է առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորականներին։

Սա միջոց է՝ գոնե մի փոքր ուշադրություն դարձնելու այդ մարդկանց»,- ասել է Բագրատյանը՝ պարզաբանելով, որ եթե զինվորականը 200 հազար դրամ աշխատավարձ ստանա, նրանից կպահվի 60 հազար, իսկ մնացած գումարը նա կարող է օգտագործել սեփական կարիքների եւ ընտանիքի անդամների կարիքների բավարարման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով