Թուրքիայում մոտ 45 000 բարնտարկյալ ժամանակավորապես ազատ կարձակվի․ նպատակը բանտարկյալներին կորոնավիրուսից պաշտպանելն է

Թուրքիայի խորհրդարանը երեկ ընդունեց որոշում, որով մոտ 45 000 բարնտարկյալ ժամանակավորապես ազատ կարձակվի։ Օրենքի նպատական է բանտարկյալներին պաշտպանել կորոնավիրուսով վարակվելու վտանգից։

Որոշումը չի տարածվելու այն անձնաց վրա, որոնք պատիժ են կրում ահաբեկչության, սեռական բնույթի, ինչպես նաև առավել ծանր հանցագործություններ կատարելու համար։

600 հոգուց բաղկացած խարհդարանն օրենքն ընդունեց 279 կողմ, 51 դեմ ձայնով։ 

Ընդդիմադիր ուժերը քննադատում են օրենքը, քանի որ այն չի տարածվում ահաբեկչության համար դատապարտվածների վրա, մինչդեռ 2016թ․ հեղաջրջման փորձից հետո հենց այդ մեղադրանքով են ձեռբակալվել բազմաթիվ լրագրողներ ու քաղաքական գործիչներ։

 

Աղբյուրը՝ aa.com.tr

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով