Չերնոբիլում մոլեգնող հրդեհը մոտեցել է ռադիոակտիվ թափոնների պահեստներին |shantnews.am|

shantnews.am: Չերնոբիլի գոտում մոլեգնող հրդեհը հասել է Պրիպյատ քաղաքին և մոտեցել ռադիոակտիվ թափոնների պահեստներին: Այս մասին հայտնել է Չերնոբիլի մեկուսացման գոտու կառավարման հարցերով Ուկրաինայի պետական գործակալությանը կից հասարակական խորհրդի անդամ Յարոսլավ Եմելյանենկոն իր Facebook-ի էջում:

Եմելյանենկոյի խոսքով՝ կրակը շարժվում է դեպի Չերնոբիլի ատոմակայան, քանի որ քամին այդ կողմ է փչում:

РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Չերնոբիլում անտառային հրդեհները սկսվել են ապրիլի 4-ից: Ուկրաինայի իրավապահների հաղորդմամբ՝ անտառները միտումնավոր են հրդկիզել: Չարագործի ինքնությունն առայժմ պարզ չէ:

Կրակի մարման աշխատանքներին մասնակցում է 390 մարդ, տեխնիկայի 90 միավոր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով