Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի որոշմամբ Արցախում արտակարգ դրություն է հայտարարված։ Հանրապետությունում գործելու են մի շարք սահմանափակումներ։
Անձանց սեփականության իրավունքի սահմանափակումներ
- Ֆիզիկական և իրավաբանական անձանց անշարժ և շարժական գույքը կամ դրա մասը, ներառյալ դեղերը, բժշկական պարագաներն ու այլ միջոցները Պարետի որոշմամբ կարող են օգտագործվել արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի ապահովման նպատակով։
- Գույքի կամ դրա մասի սեփականատերն իրավունք ունի ստանալու համարժեք փոխհատուցում գույքի ժամանակավոր տիրապետման և օգտագործման դիմաց:
- Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման դիմաց փոխհատուցման չափը գնահատվում է Արցախի Հանրապետության կառավա-րության որոշմամբ սահմանված կարգով՝ ոչ ուշ, քան արտակարգ իրավիճակի ավար-տից հետո մեկ ամսվա ընթացքում:
- Գույքի ժամանակավոր տիրապետումը և օգտագործումը նախատեսվում է անձանց կյանքի փրկության և (կամ) առողջության պահպանման նպատակով՝ գույքի նպատակային նշանակության պահպանմամբ կամ առանց դրա։
Սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված նպատակով գույքի ժամանա-կավոր տիրապետման և օգտագործման մասին Պարետի որոշմամբ սահմանվում են տվյալ գույքի կամ դրա մասի հետ իրականացվող միջոցառումները։ - Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման ժամանակահատվածը սահմանվում է Պարետի որոշմամբ, սակայն ոչ ավելի, քան արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի սահմանված ժամանակահատվածում և ենթակա է դադարեցման արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի վերացման հիմքով։
- Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման ընթացքում գույքի պահպանման համար պատասխանատու է պետությունը։
Սահմանափակումներ քրեակատարողական հիմնարկում, ձերբակալվածներին պահելու վայրերում, տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, հոգեբուժական կամակերպություններում և ԱՀ ՊՆ զորամասերում
Քրեակատարողական հիմնարկում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում են`
1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպ-քերի).
3) կրոնական ծեսերի կազմակերպումը և դրանց մասնակցելը:
Քրեակատարողական հիմնարկում քրեակատարողական հիմնարկի առա-ջարկությամբ և Պարետի ցուցումով կարող են սահմանափակվել կամ արգելվել`
1) զբոսանքները.
2) քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում և դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղա-շարժվելը.
3) Պարետի ցուցումով` այլ գործունեություն:
Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում արգելվում է`
1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպ-քերի).
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամա-սերում արգելվում են`
1) հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
2) տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպ-քերի).
3) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառա-յողների արձակուրդը.
4) Պարետի ցուցումով` այլ գործունեություն:
Սույն հավելվածի 17-19-րդ կետերով սահմանված սահմանափակումները չեն տարածվում օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների և գործառույթ-ների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների, ներառյալ, բայց չսահմանափակվելով` Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատար-վող այցելությունների նկատմամբ:
Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներ և արգելքներ
Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է գործադուլ-ների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:
Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը, բացառությամբ Պարետի որոշ-մամբ սահմանված դեպքերի:
Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.
1) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկա-յացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները.
2) ժամանցային միջոցառումները.
3) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները.
4) Պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:
ԱՀ ապրանքների փոխադրման սահմանափակումներ
Ֆինանսների նախարարության կողմից Պարետի որոշման հիման վրա կարող է սահմանափակվել որոշակի ապրանքների կամ դրանց առանձին խմբա-քանակների արտահանումը Արցախի Հանրապետությունից դուրս կամ ներմուծումը Արցախի Հանրապետություն։
Արցախի Հանրապետության սահմանով ցամաքային և օդային հաղորդակ-ցության այլ սահմանափակումները կարող են կիրառվել Պարետի որոշմամբ:
Տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ
- Պարետի որոշմամբ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կամ առանձին համայնքներում կարող է արգելվել տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացումը: Պարետի որոշմամբ կարող է ժամանակավորապես արգելվել նաև տնտեսական գործունեություն իրականացնող առանձին իրավաբանա-կան անձանց, անհատ ձեռնարկատերերի գործունեությունը, ինչպես նաև գյուղա-տնտեսական արտադրանքի շուկաներում ֆիզիկական անձանց կողմից իրականացվող վաճառքն այն վայրում (հասցեում), որտեղ պահպանված չեն Պարետի որոշումներով և ցուցումներով սահմանված կանոնները:
- Արտակարգ իրավիճակի ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտադպրոցական դաստիարա-կություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարա-կություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում ուսում-նական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման: Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում ռազմական ուսումնական հաստատությունների նկատմամբ:
- Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակեր-պությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները:
ԶԼՄ առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներ
- Պարետի որոշմամբ սահմանված դեպքերում՝ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ենթարկված կամ ինքնամեկուսացված անձանց քանակի, առողջապահության բնագավառում լիազոր
մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և դրանց վերաբերող տվյալների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն Պարետատան տրամադրած տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղե-կատվությունը (առանց խմբագրման)։ - Զանգվածային լրատվության միջոցների կողմից սույն հավելվածի 30-րդ կետով նախատեսված հաղորդումներն առանց պաշտոնական տեղեկատվության հիմքի հրապարակելու դեպքում՝ ԶԼՄ-ները պետք է հրապարակեն Պարետատան կողմից այդ հաղորդման մեջ պարունակող տեղեկությունների վերաբերյալ տրամադրված, հրա-պարակված հերքումը կամ պարզաբանումը՝ այն ստանալուց (հրապարակվելուց) հետո 2 ժամվա ընթացքում։ Միաժամանակ, ԶԼՄ-ները պետք է ապահովեն վերջինիս տա-րածումը նույն հարթակներով, ինչ կիրառվել է հաղորդման հրապարակման ժամանակ։
- Օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների կողմից նոր տիպի կորոնա-վիրուսի համավարակի վերաբերյալ հրապարակված տեղեկատվական կամ վերլու-ծական նյութերի ամբողջական կամ մասնակի արտատպման դեպքում ԶԼՄ-ները պետք է հրապարակեն նյութի սկզբնաղբյուրը՝ նյութի վերնագրում։
- Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում՝
1) պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ.
2) օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների և (կամ) նրանց ներկայացուցիչների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտո-նական էջերին կատարված հղումների նկատմամբ: