Երևանի փոխքաղաքապետը կոչ է անում հետևել սուպերմարկետներում դրամարկղերի մոտ արված գծանշաններին |armenpress.am|

armenpress.am: Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը կոչ է անում քաղաքացիներին հետևել սուպերմարկետներում դրամարկղերի մոտ արված գծանշաններին և պահպանել սոցիալական հեռավորություն։

Հարությունյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսին։

«Մեզնից յուրաքանչյուրը կարող է վարակի տարածումը կանխելու ուղղությամբ աշխատանք տանել։ Պահպանելով 1-2 մ սոցիալական հեռավորություն խանութներում, սուպերմարկետներում՝ ներդնել փորքիկ լումա այդ գործընթացում։ Մենք բազմաթիվ անգամ հորդորել ենք նաև մեր մասնավոր սեկտորի գործընկերներին՝ դրամարկղերի մոտ հերթերի կանոնակարգման ուղղությամբ վերահսկողություն սահմանել»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ իրենք պարբերաբար ստանում են ահազանգեր, որ այս կամ այն սուպերմարկետում կան մարդկանց մեծ հերթեր, ինչին քաղաքապետարանն անմիջապես արձագանքում է և կապ հաստատում սուպերմարկետների ղեկավարության հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով