Կորոնավիրուսի դեմ պայքարում հույս ներշնչող լուրեր ԱՄՆ-ից. «Ամերիկայի ձայն» |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության ոլորտի առաջատար մասնագետ Էնթոնի Ֆաուչին կոչ է արել հանրությանը շարունակել մնալ տանը, քանի որ հոսպիտալացման թվի նվազումն ԱՄՆ-ում ազդակ է, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։

Զգոնության կոչերն ու փակ ռեժիմի պահպանումը՝ ի հակառակ տնտեսությունը վերաբացելու մասին խոսակցությունների, ապացուցեցին, որ տանը մնալու սահմանափակումները դրական են անդրադառնում վարակի տարածման դեմ պայքարում, հատկապես Նյու Յորքում, որը շարունակում է մնալ համաճարակի էպիկենտրոն ԱՄՆ-ում:

Նյու Յորքում նոր հոսպիտալացված հիվանդների թիվը երկրորդ օրն է արդեն նվազում է ՝ հասնելով 200-ի: Նահանգային իշխանությունները հայտարարել են, որ դա փաստում է, որ սոցիալական տարածության պահպանումը օգնում է համաճարակի տարածման կանխարգելմանը՝ չնայած չորեքշաբթի օրը նահանգում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն աճել է մոտ 800-ով՝ հասնելով ռեկորդային մակարդակի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ամերիկայի ձայն»-ը, վիրուսի տարածման հարցում առաջընթացն արտացոլվել է նաև նոր կանխատեսումներում, ըստ որի երկրում զոհերի թիվը կարող է կազմել 60,000 մարդ նախկին 100,000-ից մինչև 200 հազար զոհերի փոխարեն:

Այսօր Նյու Յորք նահանգում զոհերի թիվը հասել է 7 հազարի, որը կազմում է ԱՄՆ-ում կյանքի ընդհանուր կորուստների գրեթե կեսը: 42 նահանգներում շարունակում է գործել ոչ անհրաժեշտ աշխատատեղերի փակման և տնային պայմաններում աշխատանքը կազմակերպելու ռեժիմ, ինչը զգալի հարված է հասցնում տնտեսությանը ՝ միլիոնավոր մարդկանց դարձնելով գործազուրկ: Հինգշաբթի օրվա դրությամբ գործազրկության  համար դիմողների թիվը հասավ 17 միլիոնի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով