shantnews.am: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով մուսուլմանական Ռամադան սուրբ ամսվա ընթացքում զանգվածային միջոցառումներ չեն կայանա: Այս մասին հաղորդում է RUPTLY լրատվական գործակալությունը:
Հեռուստաուղերձի ընթացքում Իրանի գերագույն ղեկավարը երկրի քաղաքացիներին նաև կոչ է արել աչալուրջ լինել արևմտյան լրատվամիջոցների իրականացրած քարոզարշավի նկատմամբ:
«Կորոնավիրուսի խնդրի պատճառով մենք չպետք է անտեսենք մեր թշնամիների հյուսած դավերը»,- ասել է Ալի Խամենեին: