Սննդօգնություն է հատկացվել սոցիալապես անապահով 399 ընտանիքի․ Էջմիածնի քաղաքապետարան

Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակում է արվել, որում ասվում է․

«Բազմազավակ եւ անապահով ընտանիքները Էջմիածնի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են:

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ Էջմիածնի քաղաքապետարանն իրականացնում է նաեւ սոցիալական մի շարք նախաձեռնություններ՝ ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ հայտնված ընտանիքներին հատկացնելով առաջնային անհրաժեշտության սննդի պարենի փաթեթներ: Արդեն իսկ աջակցություն է ցուցաբերվել 120 ընտանիքի:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ստեղծված իրավիճակում կանգնելու ենք դժվարին կացության մեջ հայտնված բոլոր ընտանիքների կողքին:
Ծարագիրը կրում է շարունակական բնույթ՝ ելնելով նոր կարիքներից:

Կուսումնասիրվի աջակցության համար քաղաքապետարան դիմած դիմումատուների ընտանիքների կարգավիճակը եւ համապատասխան ընտանիքներին կտրամադրվեն անհրաժեշտության սննդի պարենի փաթեթներ:

Համավարակի այս օրերին քաղաքապետարանը սոցիալական մի շարք նախաձեռնություններ է իրականացրել նաեւ բարերարների եւ տարբեր կազմակերպությունների հետ համատեղ:

Այդ համագործակցությունների շնորհիվ արդեն իսկ սննդօգնություն է հատկացվել սոցիալապես անապահով 399 ընտանիքի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով